Կարո՞ղ եք մեկանաբանություններում նշել՝ հայտնի բանաստեղծության մեջ, ո՞ր բառն է բացթողնված

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, Մեր հին սազի ող բանվագ, լա ցակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վա ռման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կո րած խրճիթների անհյուրընկալ պատերը սև, Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ող բաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սի րտս խ ոցեն ար յո ւնաքամ վեր քերը մեր — Էլի՛ ես որբ ու ար նավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։ Իմ կարոտած սր տի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․ Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․ Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․ Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ Եղիշե Չարենց։ Նյութը պատրաստեց՝ https://news29post.com/